Մատչելի հղումներ

Ռուսաստան. «ՆԱՏՕ-ի հետ հակահրթիռային պաշտպանության շուրջ բանակցությունները փակուղի են մտել»


Ռուսաստանի պաշտպանության նախարարի համաձայն, ՆԱՏՕ-ի հետ հակահրթիռային պաշտպանության շուրջ բանակցությունները փակուղի են մտել:

Այս հայտարարությամբ պաշտպանության նախարար Ալեքսանդր Սերդյուկովը հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ նշելով, որ Ռուսաստանին, ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել «բոլոր կողմերի համար ընդունելի լուծման»:

Այս մասին նախարարը հայտնել է Մոսկվայում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաների միջև հակահրթիռային պաշտպանության շուրջ բանակցությունների մեկնարկից առաջ:

Մոսկվան նախկինում մերժել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը, ըստ որի հակահրթիռային ծրագրի նպատակն է՝ ապահովել Իրանի կողմից հնարավոր վտանգներից պաշտպանությունը:

XS
SM
MD
LG