Ամերիկյան տեխնոլոգիական հսկա «Microsoft» ընկերությունը 8,5 միլիարդ դոլարով գնել է համացանցային հաղորդակցման ծառայություններ մատուցող «Skype» ընկերությունը:
«Microsoft»-ի 36-ամյա պատմության մեջ ամենախոշոր այս գործարքի միջոցով ընկերությունը նախատեսում է առավել հաջողակ մրցակցել «Google» և «Apple» ընկերությունների հետ:
Լյուքսեմբուրգից իր գործունեությունն իրականացնող «Skype» ընկերությունը հարյուր միլիոնավոր հաճախորդների մատուցում է համացանցով ձայնային և տեսազանգեր իրականացնելու ծառայություններ:
«Skype»-ը 2005 թվականին երեք միլիարդ դոլարով գնել էր առցանց աճուրդների ծառայություններ մատուցող «eBay» ընկերությունը, որը սակայն 2009 թվականին վաճառել է «Skype» ընկերությունում իրեն պատկանող մասնաբաժինների մեծ մասը: