Լիբիայի ապստամբները հայտարարում են, որ իրենց վերահսկողության տակ են առել Բիր ալ-Ղանամ քաղաքը:
Կառավարության կողմից դեռեւս որեւէ հայտարարություն չկա:
Ապստամբ ուժերն արդեն մի քանի ամիս էին պայքարում մայրաքաղաք Տրիպոլիեի արեւմտյան քաղաքները գրավելու մարտեր:
Ալ Ջազիրաա հեռուստակայանը տեեկացնում է, որ ընդդիմադիր ուժերին հաջողվել է հետ մղել կառավարության կողմնակից ուժերի գրոհը, որի ընթացքում կիրառվել են հրթիռներ:
Երկրի կառավարության հաղորդած տվյալներով Զլիթան քաղաքի վրա ՆԱՏՕ-ի կողմից իրականացված օդային գրոհի արդյունքում կան ավերածություններ:
Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Իտալիան պահանջել է, որ ՆԱՏՕ-ն հետաքննոություն սկսի` պարզելու համար, թե արդյոք դաշնակից ուժերի րաժմանավն անտեսել է այն նավակից ստացված տաղեկությունները, ըստ որոնց այն իր մեջ է կրում Լիբիայից արտագաղթող փախստականներ:
Իտալական նավերն էին ուրբաթ օրը փրկել 370 փախստականներին, որոնցից ոմանք մահացել էին նավում` ջրազրկման հետեւանքով:
Իսկ 50 կմ հեռավորության վրա գտնվող ՆԱՏՕ-ին պատկանող նավ նախապես էր ստացել տեղեկություններ, այդ մասին, սակայն չէր կատարել փախստականներին օգնություն ցուցաբերելու եւ ոչ մի քայլ: