Քադաֆիի ուժերը Միսրաթայում ոչնչացրել են ապստամբների վառելիքի պաշարները

Քադաֆիի ուժերը Միսրաթայում ոչնչացրել են ապստամբների վառելիքի պաշարները

Լիբիայի կառավարական ուժերի կողմից բացված հրթիռային կրակի հետևանքով Միսրաթա քաղաքում ոչնչացվել են ապստամբների վառելիքի բոլոր պաշարները։

Միսրաթան Լիբիայի արևմուտքում ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքն է: Այս քաղաքն արդեն երկու ամիս պաշարված է կառավարական ուժերի կողմից։

Լիբիայի կառավարությունն ուրբաթ օրը խիստ քննադատության է ենթարկել միջազգային հանրության կողմից ապստամբներին միլիոնավոր դոլար կազմող օգնություն տրամադրելու ծրագրերը։

Լիբիայի արտգործնախարարի տեղակալ Խալեդ Քայիմն ասել է, որ Լիբիան ինքնիշխան պետություն է, և այս պետությանը պատկանող ֆինանսական միջոցներն այլ պետությունների կողմից օգտագործումը «ծովահենության է նման»։