ԱՄՆ-ը և Հարավային Կորեան նոր ռազմախաղեր են անցկացնելու

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան նոր ռազմախաղեր են անցկացնելու

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նախագահները համաձայնություն են ձեռք բերել անցկացնել ռազմախաղերի նոր փուլ` ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից երեքշաբթի օրը կատարված հարձակումների, որոնց արդյունքում սպանվել է չորս մարդ, երկուսը` քաղաքացիական անձինք:

Պաշտոնյաների համաձայն, ուժի ցուցադրումը մեկնարկելու է կիրակի օրը, որի ընթացքում ամերիկյան ռազմական նավատորմի «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը մուտք է գործելու Կորեական թերակղզու և Չինաստանի միջև ռազմավարական տեսանկյունից զգայուն ջրային տարածք:

Սպիտակ տունը նոր ռազմախաղերի մասին հայտարարությամբ հանդես է եկել նախագահներ Բարաք Օբամայի և Լի Մուն-բակի միջև կայացած հեռախոսազրույցից հետո:

Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման պարտավորվել է «ուս ուսի» կանգնել Հարավային Կորեայի հետ, ինչպես նաև համագործակցել այլ պետությունների հետ` Հյուսիսի կողմից իրագործված հարձակումը միջազգային քննադատությանն արժանացնելու ուղղությամբ:

Երկու Կորեաների միջև հարաբերությունները մնում են չափազանց լարված, և երկուսն ել սպառնում է լայնածավալ ռազմական պատասխան տալ ցանկացած սադրանքի: