ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, թե Հյուսիսային Կորեայի առաջին փոխնախարար, միջուկային հարցերով նախկին գլխավոր բանագնաց Քայ Գուանն այս շաբաթ այցելելու է Նյու Յորք՝ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով։
Հանդիպումների նպատակը Հյուսիսային Կորեայի միջուկազերծման մասին բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ քայլերի շուրջ քննարկումներ անցկացնելն է։ Հիշեցնենք, որ այս երկրի միջուկազերծման հարցով բանակցություններին մասնակցում է 6 երկիր՝ երկու Կորեաները, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան ու Ռուսաստանը։
Քլինթընի խոսքերով, Վաշինգտոնը չնայած բաց է Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու հարցում, չկա որեւէ մտադրություն այդ բանակցություններն այնքան երկարաձգելու ցանկություն, որը հետ կտաներ կողմերին մինչեւ ելման դրություն։
ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է նաեւ, թե Վաշինգտոնը Հյուսիսին չի տալու ավելին, քան խոստացել էր նախկին բանակցությունների ընթացքում։ Նրա խոսքերով, ՝՝Հյուսիսը պետք է կատարի Վեցակողմ բանակցությունների արդյունքում 2ՕՕ5 թվականին կնքված համատեղ հայտարարությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումները ու Զինադադարի մասին կնքված համաձայնագրի պայմանները հարգելու իր պարտավորությունները։