Քարզայը դատապարտել է ՆԱՏՕ-ի հարձակումները

Քարզայը դատապարտել է ՆԱՏՕ-ի հարձակումները

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խիստ քննադատության է ենթարկել միջազգային ուժերի կողմից կատարված հարձակումը, որի պատճառով, նրա համաձայն, ինը երեխա է զոհվել։

Քարզայը չորեքշաբթի օրը հանդես է եկել այս հարձակումը քննադատող հայտարարությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ն պետք է իր ուշադրությունն ուղի ահաբեկիչների «ապահով ապաստարանների» վրա։

ՆԱՏՕ-ի գլխավորած կոալիցիան անց է կացնում Քարզայի և Աֆղանստանի այլ պաշտոնյաների կողմից արված հայտարարություններում ներկայացված տեղեկությունների հետաքննություն։

ՆԱՏՕ-ի տվյալներով, երեքշաբթի օրը ոչնչացվել է ինը զինյալ, որոնք հրթիռներ են արձակել Աֆղանստանի Դարահ-Յե Փեչ շրջանում գտնվող ռազմակայանի վրա։

Անցյալ ամսվա վերջին Աֆղանստանի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ըստ որի ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Քունար նահանգում իրականացված հարձակման պատճառով զոհվել է քաղաքացիական 64 անձ։