Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ժամանել է Լոնդոն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, երկրի արտաքին և պաշտպանության նախարարների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով։
Աֆղանստանի պաշտոնատար անձանց համաձայն, բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկվելու է երկրում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների կողմից անվտանգությունն ապահովելու պարտականությունն Աֆղանստանի ուժերին փոխանցելու խնդիրը։
Սպասվում է, որ միջազգային ուժերի դուրսբերումն Աֆղանստանից կավարտվի 2014 թվականին։
Իր այցի ժամանակ Քարզայը բացելու է Լոնդոնի Բրիտանական թանգարանում Աֆղանստանի ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվելու է այս երկրի պատմության 3 հազար տարին ներկայացնող ավելի քան 200 նմուշ։