Պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասը զգուշացրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որ պաղեստինցիները կարող են հրաժարվել Իսրայելի հետ խաղաղության բանակցություններ անցկացնելուց, եթե հրեական պետությունը արագացնի շինարարական աշխատանքները Հորդանան գետի արևմտյան ափում:
Երկուշաբթի օրը Ռամալլահ քաղաքում պաղեստինցի գլխավոր բանագնաց Սայեբ Էրեքաթն ասել է, որ Մահմուդ Աբբասը նախագահ Օբամային ուղարկել է նամակ, որում ասվում է, թե Իսրայելի կողմից շինարարական աշխատանքների վերսկսումը խաթարելու է բանակցությունները:
Նախատեսվում է սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում վերսկսել Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության բանակցությունները: Տարաձայնությունների կիզակետում է մնում Հորդանան գետի արևմտյան ափում շինարարության իրականացումը, որն Իսրայելը դանդաղեցրել է 10 ասմով: Սակայն այն ավարտվելու է սեպտեմբերի վերջին, ինչի շուրջ կառավարությունում կան տարաձայնություններ:
Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմն ասել է, որ չի կարծում, թե շինարարությունը դանդաղեցնելու գործընթացը կշարունակվի: