Չորեքշաբթի օրը Իսրայելի և պաղեստինցիների ղեկավարները մեկնարկեցին երկու տարվա ընթացում առաջին անգամ տեղի ունեցած խաղաղության ուղիղ բանակցությունները և համաձայնվեցին սեպտեմբեր ամսվա կեսին անցկացնել բանակցությունների երկրորդ փուլը:
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջորջ Միթչելի խոսքերով, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ու պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն ացնկացրել են արդյունավետ բանակցություններ և համաձայնության են եկել սեմտեմբերի 14-15-ին կրկին հանդիպում անցկացնելու շուրջ:
Ջորջ Միթչելը նշել է, որ առջևում դեռ կան «բազմաթիվ դժվարություններ», սակայն երկու ղեկավարներն էլ համաձայնվել են աշխատել վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ:
Հինգշաբթի օրը բանակցությունների բացման ժամանակ իր խոսքում Բենյամին Նեթանյահուն ասաց, որ Իսրայելի և պաղեստինցիների միջև հարատև խաղաղություն հաստատելու համար երկու կողմերից պահանջվելու է կատարել «ցավագին զիջումներ»: Իսրայելը պաղեստինցիներից պահանջում է անվտանգության երաշխիքներ և Իսրայելի գոյատևության իրավունքի հարատև ճանաչում:
Մահմուդ Աբբասն ասաց, թե պաղեստինցիները «արդար խաղաղություն» են ցանկանում: Նա կոչ արեց Իսրայելին վերջ տալ բնակավայրերի շինարարությունը և Գազայի գոտու շրջափակումը: