Մատչելի հղումներ

Իսրայելը համաձայն է պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունների


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Մերձավոր Արեւելքի հարցերով ամերիկացի բանագնաց Ջորջ Միթչելին ասել է, թե իր երկիրը պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել պաղեստինյան իշխանությունների հետ։

Մինչեւ բանագնացի հետ հանդիպումը, լրագրողներին Երուսաղեմում նա ասել է, թե ինքը կոչ է անում սկսել առանց նախապայմանների բանակցություններ։

Միթչելն ասել է, թե ԱՄՆ-ը ընդունում է Իսրայելի կողմից ներկայացված մտահոգությունները, սակայն պատրաստ է աշխատանքներ տանել թե՛ Իսրայելի թե՛ պաղեստինցիների ղեկավարների հետ։

Սակայն Միթչելին երեքշաբթի օրը չէր հաջողվել բանակցությունների սեղանի շուրջ հրավիրել պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասին, քանի որ վերջինս ցանկանում է նախ համաձայնության գալ բանակցությունների օրակարգի եւ ժամանակացույցի շուրջ։

Աբբասի եւ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթի միջեւ իսրայելա-պաղեստինյան վերջին բանակցություններն ընդհատվել էին 2ՕՕ8 թվականի դեկտեմբերին։

XS
SM
MD
LG