Ալժիրը թույլ չի տվել մարդասպանի հուղարկավորության անցկացումն իր տարածքում

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում յոթ մարդու սպանություն իրականացրած հանցագործի ընտանիքին Ալժիրի իշխանությունները թույլ չեն տվել հուղարկավորել մարդասպանի աճյունն այս երկրի տարածքում:

Թուլուզի մահմեդական համայնքի ղեկավար Աբդալլահ Զեքրիի համաձայն, Ալժիրի իշխանությունները մերժել են 23-ամյա Մոհամեդ Մերահի հարազատների դիմումը վերջինիս աճյունն այս երկրում հուղարկավորելու մասին ՝ ելնելով «հասարակական կարգի պահպանման նկատառումներից»:

Զեքրին հայտնել է նաև, որ մարդասպանի ընտանիքը դիմել է իրեն՝ Մեհրիի աճյունը Թուլուզի մահմեդական հատվածում հուղարկավորելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Մոհամեդ Մեհրին ոստիկանության հետ Թուլուզի իր բնակարանում 32 ժամ շարունակվող փոխհրաձգության ընթացքում ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով պատշգամբից:

Ինքնասպանություն գործելուց առաջ Մեհրին պատասխանատվություն էր ստանձնել՝ երեք զինծառայողի, հրեական դպրոցի երեք սաների և ուսուցչի սպանության համար: