Իրաքի մի քանի քաղաքում որոտացել են ահաբեկչական հարձակումների պայթյուններ

Իրաքի մի քանի քաղաքում որոտացել են ահաբեկչական հարձակումների պայթյուններ

Իրաքի մի շարք քաղաքներում երկուշաբթի օրը որոտացել են ահաբեկչական բազմաթիվ հարձակումների պայթյուններ, որոնց պատճառով զոհվել է մեկ տասնյակից ավելի մարդ:

Ոստիկանության պաշտոնատար անձանց համաձայն, շիաների կողմից սուրբ համարվող Նաջաֆ հարավային քաղաքում պայթուցիկով բեռնված երկու մեքենաների պայթյունի զոհ է գնացել առնվազն երկու, վնասվածքներ ստացել՝ 17 մարդ:

Երկրի հյուսիսային Տիկրիտ քաղաքում հակաահաբեկչական ստորաբաժանման դեմ ուղղված ահաբեկչական հարձակման պատճառով զոհվել է ոստիկանության երկու ծառայող, վնասվածքներ ստացել վեց մարդ:

Երկրի հյուսիսային մեկ այլ՝ Քիրքուք քաղաքում որոտացել է երկու պայթյուն՝ դառնալով մեկ զոհի և չորս վիրավորի պատճառը:

Այս հարձակումներից մեկ օր առաջ Բաղդադում իրականացված ահաբեկչական համակարգված հարձակման արդյունքում զոհվել է Իրաքի անվտանգության ուժերի հինգ ծառայող:

ԱՄՆ-ի և Իրաքի պաշտոնատար անձինք բազմիցս մտահոգություն են հայտնել այս տարվա ավարտին ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերումից հետո Իրաքի իշխանությունների կողմից երկրում անվտանգությունն ապահովելու կարողությամբ:

Իրաքի իշխանություններն այս ամսվա սկզբին հայտնել են, որ բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ՝ դեկտեմբեր ամսին ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերումից հետո Իրաքում՝ անվտանգության ուժերի վարժեցումն ապահովող առաքելությունը պահպանելու մասին: