Մատչելի հղումներ

Իրաքում զինյալները գրոհել են կառավարական շենքերի համալիրը


Իրաքում զինյալները գրոհել են կառավարական շենքերի համալիրը
Իրաքում զինյալները գրոհել են կառավարական շենքերի համալիրը

Իրաքում երեքշաբթի օրը զինյալների կողմից տեղական ինքնակառավարման մարմնի համալիրի ուղղությամբ կատարված գրոհի պատճառով զոհվել է ութ, վնասվածքներ ստացել առնվազն 24 մարդ։

Ականատեսների համաձայն, Դիյալա նահանգի գլխավոր քաղաք Բաքուբայում իրականացված հարձակման ընթացքում զինյալները պայթուցիկով բեռնված երկու մեքենա են պայթեցրել կառավարական շենքերի համալիրի մուտքի մոտ։

Զինյալների կողմից համալիր մուտք գործելուց հետո լսվել են կրակոցներ։ Պատանդառության մասին հաղորդագրությունները դեռևս չեն հաստատվել։

Այս հարձակումը մտահոգություն է առաջ բերել Իրաքի ուժերի կողմից երկրում անվտանգությունը պահպանելու հարցի շուրջ։

XS
SM
MD
LG