Մատչելի հղումներ

Իրաքի հյուսիսում կատարվել է հարձակում եկեղեցու վրա


Իրաքի հյուսիսում կատարվել է հարձակում եկեղեցու վրա
Իրաքի հյուսիսում կատարվել է հարձակում եկեղեցու վրա

Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում եկեղեցիներից մեկի մոտակայքում ականապատված մեքենայի պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել առնվազն 23 մարդ:

Երկրի իշխանությունների համաձայն, երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի պատճառով վնասվել է եկեղեցու շենքը, ինչպես նաև մոտակայքում գտնվող բնակելի տները:

Իրաքում մինչև 2003 թվականին Սադամ Հուսեյնին երկրի ղեկավարի պաշտոնից հեռացնելու նպատակով կատարված ներխուժումն ապրում էր 1,2 միլիոն քրիստոնյա: Այդ ժամանակից քրիստոնյաների մեծամասնությունը հեռացել է երկրից՝ փրկվելով «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող մահմեդական զինյալների կողմից իրականացվող բռնություններից:

2010 թվականին «ալ-Քայիդա»-ի զինյալների կողմից Բաղդադի եկեղեցիներից մեկի գրոհի պատճառով զոհվել է 46 հավատացյալ:

Իրաքի Քիրքուք քաղաքը գտնվում է երկրի նավթով հարուստ շրջանում, որտեղ արդեն երկար ժամանակ պահպանվում է լարվածությունը արաբ, քուրդ և թուրքմեն համայնքների միջև: Քաղաքի ազգությամբ արաբ բնակիչները դեմ են հադես գալիս քուրդ բնակչության՝ Քիրքուքը Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավար շրջանին միացնելու պահանջներին:

XS
SM
MD
LG