Իրաքի Դիվանիա քաղաքում ականապատված երկու մեքենաների պայթյունի պատճառով զոհվել է 22, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 30 մարդ։
Իշխանությունների համաձայն, հարձակումը տեղի է ունեցել Բաղդադից 150 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող քաղաքում՝ նահանգապետի տան մոտ։
Դեռևս հայտնի չէ, արդյոք հարձակման պատճառով նահանգապետը տուժել է, թե՝ ոչ։
Իրաքի իշխանությունների համաձայն, այս հարձակման իրականացմանը մասնակցել է ինքնասպան առնվազն մեկ ահաբեկիչ։
Իրաքի այլ վայրերում, ներառյալ Բաղդադում երեքշաբթի օրն իրականացվել է ահաբեկչական մի քանի այլ պայթյուն, որոնց պատճառով զոհվել է առնվազն չորս, վնասվածքներ ստացել՝ 16 մարդ։