Իրանի արդարադատության մարմինների ղեկավար այաթոլլա Սադեք Լարիջանան հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի կառավարությունը խոչընդոտելու է իրենց կողմնակիցներին ուղերձով դիմելու ընդդիմության առաջնորդների փորձերը:
Նա այս հայտարարությամբ հանդես է եկել Թեհրանում ուրբաթ օրը կառավարության կողմնակիցների ցույցի նախօրեին:
Ընդդիմության կայքերում կիրակի օրը հրապարակվել են Իրանի ընդդիմադիր ուժերի առաջնորդներ Մուսավիին և Քառուբիին աջակցող, երկուշաբթի օրվա բախումների ընթացքում զոհված երկու ակտիվիստների հիշատակին նվիրված հանրահավաք անցկացնելու կոչեր:
Իրանի պաշտոնատար անձանց համաձայն, երկրի կառավարության կողմից կազմակերպվող հանրահավաքի ընթացքում դրսևորվելու է հավաքի մասնակիցների «ատելությունը» երկրի ընդդիմադիր շարժման նկատմամբ: