Իրանի դեմ պատժամիջոցները ներգործություն են ունենում

Իրանի դեմ պատժամիջոցները ներգործություն են ունենում

Իրանի դեմ պատժամիջոցները ներգործություն են ունենում Իսլամական Հանրապետության վրա: Վաշինգտոնը սակայն կարծում է, որ Թեհրանը կշարունակի ապօրինի գործողությունները և կորոնի սահմանափակումները շրջանցելու ուղիներ:

ԱՄՆ-ի քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Ռոբերտ Բերնսի համաձայն, ներկայումս կիրառվող պատժամիջոցներն ամենախիստ և համապարփակն են Իրանի դեմ երբևէ կիրառված պատժամիջոցներից:

Նրա խոսքերով, պատժամիջոցներն արդեն բերում են զգալի արդյունքների:

Բերսը նշել է, որ ընդհանուր առմամբ էներգետիկայի ոլորտում արտաքին ներդրումների կրճատման պատճառով Իրանը կարող է կորցնել 50-ից 60 միլիարդ ԱՄՆ դոլար, քանի որ արտասահմանյան ավելի մեծաթիվ ընկերություններ են դադարեցնում նավթամթերքի վաճառքը Իրանում:

Նա ասել է նաև, որ արդեն մի քանի տարի է, ինչ Իրանը Ատոմային էներգիայի գործակալությանը չի կարողանում ապացուցել միջուկային իր ծրագրի խաղաղ բնույթը: