Մատչելի հղումներ

Իրանը համաձայնվել է բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ


Իրանը համաձայնվել է բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ
Իրանը համաձայնվել է բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ

Եվրամիության ներկայացուցիչները հայտնել են, որ Իրանը համաձայնվել է Ժնևում հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում քննարկել միջուկային իր ծրագիրը:

ԵՄ-ի աղբյուրների համաձայն, միջուկային խնդիրներով Իրանի բարձրաստիճան բանագնաց Սայեդ Ջալիլին դեկտեմբերի 6-7-ը հանդիպումներ է անցկացնելու ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեքշաբթի օրը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է բանակցություններ անցկացնել, սակայն չի հրաժարվելու միջուկային ծրագիր մշակելու իր իրավունքից:

Մինչ այդ Իրանի նախագահն ընդունել է, որ ուրանի հարստացման համար երկրում գործող մի քանի ցենտրիֆուգ վնասվել է «Stuxnet» համակարգչային վիրուսի միջոցով վերջերս իրականացված կիբեռ հարձակման ժամանակ: Հարձակումը նպատակ ուներ շարքից դուրս բերելու էլեկտրոնային սարքավորումները:

Այս ամսվա սկզբին Իրանի իշխանությունները հանդես էին եկել հայտարարությամբ, ըստ որի վնասակար ծրագիրը որևէ ազդեցություն չի գործել երկրի միջուկային ծրագրի վրա:

XS
SM
MD
LG