Իրանի միջուկային բարձրաստիճան բանագնաց Սայիդ Ջալիլին հայտնել է, որ Թուրքիայում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում իր երկիրը չի ցանկանում առևտրի առարկա դարձել միջուկային ոլորտում գործողություններ իրականացնելու իր իրավունքը:
Ժնևում երեքշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նա հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ստամբուլում աշխարհի վեց տերությունների ներկայացուցիչների հետ հունվար ամսին կայանալիք հանդիպման ընթացքում Իրանը չի ցանկանում քննարկել երկրում ուրանի հարստացումը դադարեցնելու հարցը:
Այս հայտարարությամբ Ջալիլին հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի խմբի հետ բանակցությունների ավարտից անմիջապես հետո:
Նա հայտնել է, որ Ստամբուլում բանակցություններ անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել «ընդհանուր հիմքեր» գտնելու ուղղությամբ համագործակցության շնորհիվ:
Մամուլի ասուլիսի ժամանակ Սայիդ Ջալիլին ասել է նաև, թե աշխարհի տերությունները համոզվել են, որ ՄԱԿ-ի պատժամիջոցները խոչընդոտ չեն ստեղծում երկրի տնտեսության համար: