Իրանում փորձարկվել է դեպի տիեզերք կենդանի էակներ տեղափոխելու հնարավորություն ունեցող մի հրթիռ։
Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Իրանի պաշտոնական «IRNA» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ «Քավոշգար-4» հրթիռի փորձարկումն իրականացվել է երեքշաբթի օրը։ Հրթիռի հետագա արձակումների ժամանակ նախատեսվում է փորձնական նպատակներով տիեզերք կապիկներ ուղարկել։
«IRNA»-ի համաձայն, տիեզերական գործակալությունն այս փորձարկման ընթացքում ստուգել է արձակման հրապարակի, շարժիչների և էլեկտրոնային համակարգերի աշխատանքը։
Հրթիռի նախորդ տարբերակը փորձարկվել էր անցյալ տարվա փետրվարին։
ԱՄՆ-ի Սպիտակ տունն Իրանի կողմից հրթիռի փորձարկումը «սադրիչ գործողություն» է անվանել։