Մատչելի հղումներ

Իրանը փորձարկեց հեռահար հրթիռ


Իրանը երկուշաբթի օրը փորձարկեց հեռահար մի հրթիռ, ի ցույց աշխարհի, որ պատրաստ է դիմակայել ռազմական որեւէ սպառնալիք այն պահին, երբ գտնվում է միջուկային իր ամբողջ գործունեությունը վերհանելու միջազգային ուժեղ ճնշման տակ։
՝՝Սաջիլ՛՛ մակնիշի հրթիռը երկինք արձակվեց Իրանի հեղափոխական գվարդիայի ռազմախաղերի երրորդ փուլում։


Իրանի ՝՝Շահաբ 3՛՛ եւ Սաջիլ մակնիշի հրթիռները կարող են կրել միջուկային մարտագլխիկներ եւ նշանակետին հարվածել 2ՕՕՕ կմ հեռավորության վրա։ Սա նշանակում է, որ Իսրայելը, Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմական հենակետերը եւ Եւրոպայի որոշ հատվածներ հայտվնում են Իրանի հրթիռային հասանելիության շառավղի մեջ։


Իսկ այն խոսակցություններին, թե Իսրայելը կարող է ռազմական հարված հասցնել Իրանի միջուկային հաստատություններին, ինչպես արեց 1981 թվականին՝ ոչնչացնելով Իրաքում կառուցվող միջուկային ռեակտորը, Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ահմեդ Վահիդին տալիս է հետեւյալ պատասխանը, որ իրադարձությունների նման զարգացումը կնշանակեր ՝՝Իսրայելի սիոնիստական վարչակարգի վերջին շունչը։ Եւ այդ անցողիկ կյանքը, որին մնացել են հաշվված օրեր՛՛, ասաց նա, ՝՝շատ շուտով կմոտենա ավարտին։


՝՝Սաջիլ 2՛՛ երկիր-երկիր մակնիշի հրթիռն այրում է կարծր վառելանյութ, ի հակադրություն ՝՝Շահաբ 3՛՛-ի, որի թռիչքի համար հարկավոր է կարծր ու հեղուկ վառելանյունթերի խառնուրդ։
Իսկ կարծր վառելանյութը համարվում է տեխնոլոգիական մեծ առաջընթաց, քանի որ ապահովում է թիրախին հարվածելու ավելի մեծ ճշգրտություն։


Իրանն այս ռազմախաղերի ընթացքում հրթիռային փորձարկումները սկսեց կիրակի օրը, երկու օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակից երկրները հայտարարեցին, թե Թեհրանը ստորգետնյա հաստատություններում գաղտնի կերպով իրականացնում է ուրանի հարստացման աշխատանքներ եւ կոչ արեցին, որ այստեղ թույլ տրվեն միջազգային փորձագետների ուսումնասիրություններ։
Ի դեպ, Իրանն էլ շաբաթ օրը հայտարարել էր, թե թույլ կտա ՄԱԿ-ի միջուկային փորձագետների մուտքն այստեղ։


Իրանի արտգործնախարարության խոսնակը, սակայն, հրթիռների արձակումը չի կապում այս լարվածության հետ՝ շեշտելով, թե դրանք նախատեսված էին նախապես։


Միջուկային հաստատությունը, որտեղ ըստ Արեւմուտքի, իրականացվում են ուրանի հարստացման աշխատանքներ, գտնվում է Քում անվանումը կրող սուրբ քաղաքին հարող լեռներում։
ԱՄՆ-ի հաշվարկներով, միջուկային զենք ստեղծելու համար Իրանից կպահանջվի մեկից հինգ տարի ժամանակ, չնայած հետախուզության վերջին տվյալներով, Իրանի ղեկավարությունը դեռեւս չի կայացրել նման զենք արտադրելու վերջնական որոշում։


Իրանը նաեւ բալիստիկ հրթիռներ արտադրելու գործընթացի մեջ է, ինչի ընթացքը, ԱՄՆ-ի հետախուզության կարծիքով, վերջին ժամանակներս դանդաղել է։ Այդ պատճառո՛վ նախագահ Բարաք Օբաման հրաժարվեց Եւրոպայում հակահրթիռային համակարգ ստեղծելու իր նախորդի՝ Ջորջ Բուշի ծրագրից եւ ցանկանում է կենտրոնանալ մոտ նշանառության եւ միջին հեռահարության հրթիռներից պաշտպանվելու ծրագրերի վրա։

XS
SM
MD
LG