Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Իրանը միջուկային պետություն է հռչակել:
Ելույթ ունենալով երեքշաբթի օրը երկրի հյուսիսում գտնվող Քարաջ քաղաքում` Իրանի նախագահն ասել է նաև, որ իր երկիրը պատրաստ է աշխարհի տերությունների հետ «արդար բանակցություններ» անցկացնել Թուրքիայում կայանալիք հանդիպման ընթացքում, որի ընթացքում քննարկվելու է Իրանի միջուկային վիճահարույց ծրագիրը:
Ահմադինեջադի համաձայն, Արևմուտքի քաղաքական և տնտեսական ճնշումը ձախողվել է, և Իրանը կարողացել է պահպանել իր միջուկային քաղաքականության անկախությունը:
Ելույթում քննադատելով իր երկրի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառումը` նախագահ Ահմադինեջադը շեշտել է, որ դրանք նույնիսկ առավել հզոր են դարձրել Իրանը: