Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրի արտգործնախարարին աշխատանքից հեռացման հանգամանքը չի բերելու միջուկային և արտաքին քաղաքականության ոլորտներում փոփոխությունների:
Այս հայտարարությամբ Իրանի արտգործնախարարի խոսնակ Ռամին Մեհմանփարասթը հանդես է եկել երեքշաբթի օրը:
Իրանի արտգործնախարարի խոսնակի ելույթից մեկ օր առաջ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, աշխատանքից հեռացնելով արտգործնախարարին, որպես երկրի դիվանագիտական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Իրանի ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալի Աքբար Սալեհիին:
Իրանի նախագահն այս փոփոխության համար որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, սակայն «Iranian Student News» գործակալությունը, մեջբերելով Մեհմանփարասթին, հաղորդել է, որ արտգործնախարարությունում փոփոխությունները «բնականոն երևույթ են»:
Երկուշաբթի օրը Իրանի արդեն նախկին արտգործնախարար Մոթաքին պաշտոնական այցով գտնվում էր Սենեգալ և որևէ արձագանք չէր տվել: