Մատչելի հղումներ

Իրանի նախագահն աշխատանքից ազատել է արտաքին գործերի նախարարին


Իրանի նախագահն աշխատանքից ազատել է արտաքին գործերի նախարարին
Իրանի նախագահն աշխատանքից ազատել է արտաքին գործերի նախարարին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երկուշաբթի օրն աշխատանքից ազատել է երկրի արտգործնախարար Մանուչեր Մոթաքիին` վերջինիս պետական այցով Սենեգալում գտնվելու ժամանակ:

Որպես երկրի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար նախագահ Ահմադինեջադը նշանակել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալի Աքբար Սալեհիին:

Սալեհին համարվում է Իրանի նախագահի ամենամոտ դաշնակիցներից մեկը:

Վերջին տարվա ընթացքում Իրանի մամուլը հաղորդագրություններ է հրապարակել Մոթակիի և Իրանի օրենսդիրների միջև տարաձայնությունների մասին:

Այդ հաղորդագրությունների համաձայն, Իրանի օրենսդիրները պնդում էին, որ Մոթաքին բավարար ուժեղ և համոզիչ չէր ներկայացնում երկրի շահերը միջազգային ասպարեզում: Նրանք պնդում էին, որ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների կիրառման դեպքում Մոթաքիին պետք է հեռացնել զբաղեցվող պաշտոնից:

Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փուլը ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսին:

Միջազգային իրավիճակի դիտարկումները ցույց են տալիս, որ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները վատթարացրել են Իրանի տնտեսական վիճակը:

XS
SM
MD
LG