Իրանի առաջին ատոմային էլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկնարկելու է փետրվար ամսվա կեսին:
Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել է լրագրողներին, որ երեքշաբթի օրվը սկսվել են ատոմակայանը միջուկային վառելիքով բեռնելու աշխատանքները:
Միջուկային ռեակտոր գործարկելու Իրանի առաջին փորձը տեղի էր ունեցել 35 տարի առաջ:
Ռուսաստանի կողմից Բուշերի ատոմակայանում ռեակտորի կառուցումը ստացել է միջազգային հանրության հավանությունը, քանի որ միջուկային վառելիքի մատակարարումը և հեռացումն իրականացնելու է Ռուսաստանը` ՄԱԿ-ի վերահսկողության ներքո:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հանդես է եկել նախազգուշացմամբ, ըստ որի քաղաքական ճնշումը և պատժամիջոցները չեն կարող դադարեցնել Իրանում խաղաղ նպատակների համար միջուկային տեխնոլոգիաների զարգացումը: