«Դինքի գործով Թուրքիայի կառավարությունը կեղծ հետաքննություն-<br>ներ էր անցկանցում»

«Դինքի գործով Թուրքիայի կառավարությունը կեղծ հետաքննություն-<br>ներ էր անցկանցում»

«Հրանտ Դինքի ընկերներ» խումբը հայտարարել է, որ չնայած Թուրքիայի կառավարությունը պատասխանատվություն է ստանձնել Հրանտ Դինքի սպանությունը կանխարգելել չկարողանալու համար, այն դեռևս շարունակում է խոչընդոտներ պատճառել և նույնիսկ կեղծել սպանության մասին գործով անցկացվող հետաքննությունը:

«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, «Հրանտ Դինքի ընկերներ» խումբը հայտնել է, թե Դինքի սպանության գործի վերաբերյալ Թուրքիայի կառավարությանն ուղղված հարցերի պատասխանները թույլ են տալիս եզրակացնել, որ «դեռևս վաղ է այս կառավարությանը լուրջ կառավարություն համարելու համար», քանի որ խմբի կողմից երկրի պետական տարբեր մարմինների հասցեագրված հարցերին տրված պատասխաններում անտեսվում են բազմաթիվ խնդիրներ:

«Հրանտ Դինքի ընկերներ» խմբի անդամներից մեկը` թուրքական «Թարաֆ» օրաթերթի թղթակից Յումիթ Քիվանչը հայտնել է, թե Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) պատասխաններից մեկում պետական կազմակերպություններից մեկը հիշատակվում է նույնիսկ իբրև «մասնավոր կազմակերպություն»:

Պետական մարմինները պատասխանել են «Հրանտ Դինքի ընկերներ» խմբի կողմից սեպտեմբերի 1-ին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացված հարցերին, որոնք, ըստ խմբի, տրվել են տեղեկատվություն ստանալու օրինական իրավունքի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Դինքի կյանքի և խոսքի ազատության իրավունքի խախտման, ինչպես նաև պատշաճ դատավարություն իրականացնելու մեջ թերանալու մասին գործերով: