Մատչելի հղումներ

Հրանտ Դինքի գործով Թուրքիայի նախագահը գործողություններ է ձեռնարկել


Հրանտ Դինքի գործով Թուրքիայի նախագահը գործողություններ է ձեռնարկել
Հրանտ Դինքի գործով Թուրքիայի նախագահը գործողություններ է ձեռնարկել

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը կարգադրել է երկրի Պետական վերահսկողության խորհրդին անցկացնել հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննությունը։

«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Վերահսկողության խորհրդի հետաքննությունը բաղկացած է լինելու երկու մասից. այն որոնելու է Դինքի գործով լրացուցիչ փաստաթղթեր և ապացույցներ՝ միաժամանակ ուսումնասիրելով գործի ոչ պատշաճ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ Թուրքիայի պետական որոշ պաշտոնյաների հասցեին հնչեցված մեղադրանքները։

Հետաքննության ընթացքում լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար Խորհուրդը դիմելու է Հրանտ Դինքի ընտանիքին և գործի հետ առնչություն ունեցող այլ անձանց։

XS
SM
MD
LG