ԱՄՀ-ը պահանջում է, որ Հունաստանն իրականացնի ֆինանսական խնայողության խիստ միջոցները

ԱՄՀ-ը պահանջում է, որ Հունաստանն իրականացնի ֆինանսական խնայողության խիստ միջոցները

Արժույթի միջազգային հիմնադրամը ուժեղացնում է ճնշումը Հունաստանի կառավարության վրա, որպեսզի վերջինս կատարի ֆինանսական խնայողության այն խիստ միջոցները, որոնց իրականացնում անհրաժեշտ է՝ այս պետությանը հաջորդ ամսվա ընթացքում պետական պարտքը վճարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով:

Հունաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Բոբ Թրաան երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկրի կառավարությունը պետք է անհապաղ իրականացնի մասնավոր հատվածին պետությանը պատկանող ձեռնարկությունների վաճառքը և բարելավի հարկերի հավաքումը: Հակառակ դեպքում Հունաստանի կառավարությունը կարող է չտրամադրվել անցյալ տարի 159 միլիարդ դոլար ֆինանսական նախատեսված օգնության հաջորդ ամիս հատկացվելիք 11 միլիարդ դոլար կազմող մասը:

ԱՄՀ-ի ներկայացուցչի համաձայն, պետական ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացը հետ է մնում նախանշված ժամանակացույցից այն պատճառով, որ Հունաստանի օրենսդիրները չեն կարողացել համաձայնության գալ այդ ձեռնարկությունների վաճառքն իրականացնելու եղանակի շուրջ՝ զգուշացնելով, որ «Հունաստանը կարող է ի վիճակի չլինել մարել իր պարտքերը»՝ որոշումներն արագ չընդունելու պատճառով:

Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը խոստացել է, որ երկրի կառավարությունն այս շաբաթվա ընթացքում կհրապարակի պետական մարմինների վերակազմավորման ծրագրերը: Նախարարի համաձայն, գալիք մի քանի օրը «շատ դժվար» են լինելու իր երկրի և եվրոյի գոտու մնացած պետությունների համար:

Շվեդիայի ֆինանսների նախարար Անդերս Բորգը հայտնել է «Bloomberg» լրատվական գործակալությանը, որ Հունաստանի կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ բյուջեի նախանշված ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Բորգն ասել է, թե այս երկրի կառավարությունը «պետք է հավատարիմ մնա մեկ սկզբունքին՝ որ նրանք ցանակցած գնով կկատարեն իրենց խոստումները»: