Եգիպտոսի տնտեսությանը մեծ վնասներ է կրել

Եգիպտոսի տնտեսությանը մեծ վնասներ է կրել

Եգիպտոսի ֆինանսների նախարար Սամիր Ռադվանը նշել է, որ արդեն տասը օր շարունակվող բողոքի ցույցերի պատճառով տնտեսությանը հասցված վնասը մեծ է լինելու, «սակայն վնասի չափը դրամական արտահայտությամբ դեռ վաղ է հաշվառել»:

Ռադվանի համաձայն, տարվա սկզբից Եգիպտոսի արժեթղթերի շուկայում անկումը կազմել է 21 տոկոս: Նա հայտնել է նաև, որ երկրի իշխանությունները ստեղծել են 854 միլիոն դոլար ծավալով հիմնադրամ, որը նախատեսված է քաղաքական ցույցերից վնասներ կրած մարդկանց օգնություն ցուցաբերելու համար:

Որոշ հաղորդագրությունների համաձայն, Եգիպտոսի որոշ բանկեր սահմանափակ ժամանակով վերաբացվելու են կիրակի օրը, սակայն կան մտավախություններ, որ բանկերի աշխատանքի ժամերի ընթացքում հաճախորդները կփորձեն հանել իրենց հաշիվներում առկա գումարները:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Եգիպտոսում աշխատանքային վիճակում է մնացել ընդամենը մի քանի բանկոմատ, իսկ դրանցից շատերի աշխատանքը դադարեցվել է` կանխիկ դրամի բացակայության պատճառով: