Եգիպտոսի նախագահը ցրեց կառավարությունը

Եգիպտոսի նախագահը ցրեց կառավարությունը

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, երկրում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերի ճնշման տակ, ցրեց կառավարությունը՝ խոստանալով բարեփոխումներ:

Մինչ այդ, իշխանությունները, զանգվածային ցույցերը ճնշելու նպատակով, երկրում պարետային ժամ էին հայտարարել, ինչը սակայն չէր նպաստել տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցերի դադարեցմանը։

Կահիրե զրահատեխնիկա, հրասայլեր և զորքեր են մտցվել։ Զինվորները վերահսկում են Սուեզ քաղաքը, որտեղ ցուցարարներին հետ մղելու համար օգտագործվել են ջրցան մեքենաներ և ռետինե գնդակներ։ Հաղորդագրությունների համաձայն, այս քաղաքում բախումների պատճառով մեկ մարդ է զոհվել։

Կահիրեի բազմաթիվ, հիմնականում կառավարական շենքերում հրդեհներ են բռնկվել։ Կրակի է մատնվել Եգիպտոսի իշխող «Ազգային ժողովրդավարական կուսակցության» կենտրոնական գրասենյակը։

Սպասվում էր, որ նախագահ Հոսնի Մոբարաքը ուրբաթ օրը հեռուստատեսությամբ պիտի դիմեր երկրի բնակչությանը։

Հաղորդագրությունների համաձայն, Նոբելյան մրցանակակիր Մոհամեդ Էլ Բարադեյը, որը պատրաստ է ղեկավարել ընդդիմությունը, գտնվում է տնային կալանքի տակ։

Հավաքները կազմակերպելու համար որպես հիմնական միջոց օգտագործվող համացանցային ծառայությունները անջատվել են ամբողջ երկրում։ Անջատվել են նաև բջջային հեռախոսներով մատուցվող համացանցային և տեքստային հաղորդագրությունների ծառայությունները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դիմել է Եգիպտոսի ղեկավարությանը և ժողովրդին՝ երկում բռնությունների սաստկացումից խուսափելու կոչով։ Նա ասել է, որ պետությունների ղեկավարները պետք է ընկալեն բողոքի ցույցերը որպես իրենց ժողովրդի «հիմնավորված մտահոգությունների» արտահայտում։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում նշել է, որ Եգիպտոսում անհրաժեշտ է անցկացնել քաղաքական բարեփոխումներ՝ այս երկրի երկարատև բարեկեցություն ապահովելու համար, սակայն նշել է նաև, որ Հոսնի Մուբարաքը ԱՄՆ-ի ամենակարևոր աջակիցներից է։

Եգիպտոսի իշխանությունները, զանգվածային ցույցերը ճնշելու նպատակով, երկրում պարետային ժամ են հայտարարել, ինչը սակայն չի նպաստել տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցերի դադարեցմանը։

Կահիրե զրահատեխնիկա և զորքեր են մտցվել։ Զինվորները վերահսկում են Սուեզ քաղաքը, որտեղ ցուցարարներին հետ մղելու համար օգտագործվել են ջրցան մեքենաներ և ռետինե գնդակներ։ Հաղորդագրությունների համաձայն, այս քաղաքում բախումների պատճառով մեկ մարդ է զոհվել։

Կահիրեի բազմաթիվ, հիմնականում կառավարական շենքերում հրդեհներ են բռնկվել։ Կրակի է մատնվել Եգիպտոսի իշխող «Ազգային ժողովրդավարական կուսակցության» կենտրոնական գրասենյակը։

Սպասվում է, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մոբարաքը հեռուստատեսությամբ կդիմի երկրի բնակչությանը։ Երկրում երեքշաբթի օրը ցույցերի սկզբից հետո երկրի 82-ամյա նախագահի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։

Հաղորդագրությունների համաձայն, Նոբելյան մրցանակակիր Մոհամեդ Էլ Բարադեյը գտնվում է տնային կալանքի տակ։

Հավաքները կազմակերպելու համար որպես հիմնական միջոց օգտագործվող համացանցային ծառայությունները անջատվել են ամբողջ երկրում։ Անջատվել են նաև բջջային հեռախոսներով մատուցվող համացանցային և տեքստային հաղորդագրությունների ծառայությունները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դիմել է Եգիպտոսի ղեկավարությանը և ժողովրդին՝ երկում բռնությունների սաստկացումից խուսափելու կոչով։ Նա ասել է, որ պետությունների ղեկավարները պետք է ընկալեն բողոքի ցույցերը որպես իրենց ժողովրդի «հիմնավորված մտահոգությունների» արտահայտում։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում նշել է, որ Եգիպտոսում անհրաժեշտ է անցկացնել քաղաքական բարեփոխումներ՝ այս երկրի երկարատև բարեկեցություն ապահովելու համար, սակայն նշել է նաև, որ Հոսնի Մուբարաքը ԱՄՆ-ի ամենակարևոր կողմնակիցներից է։