ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթընը կոչ է արել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին արձագանքել ընդդիմության ցուցարարներին և նրանց հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Բրյուսելում երկուշաբթի օրը ԵՄ-ի արտգործնախարարների հետ հանդիպումից առաջ Էշթընն ասել է, թե Մուբարաքը «պետք է պատասխանի Եգիպտոսի ժողովրդի օրինական բողոքներին»։
Նա ասել է նաև, որ քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների հետ երկխոսության միջոցով պետք է անհապաղ գտնել խաղաղ առաջընթացի ճանապարհ։
Էշթընի խոսնակի կողմից «Ամերիկայի Ձայն»-ին տրամադրված տեղեկության համաձայն, ԵՄ-ի արտգործնախարարների հետ երկուշաբթի օրը Էշթընի հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու Եգիպտոսում տիրող իրավիճակը։