Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում

Ջուլիան Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ձերբակալել են «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին` Շվեդիայում արձակված ձերբակալության հրամանագրի հիման վրա:

Ասանժի հետախուզությունը հայտարարվել էր Շվեդիայի կողմից` բռնաբարության, բռնաբարության փորձ և սեռական հարկադրանք կատարելու մասին մեղադրանքներով նրան հարցաքննելու համար:

Ասանժը հերքում է այդ մեղադրանքները:

«Վիքիլիքս» կայքի հիմնադիրը Լոնդոնում երեքշաբթի օրվա ավարտին կանգնելու է դատարանի առջև:

Ասանժի փաստաբանները պատրաստվում են պայքարել «Վիքիլիքս»-ի հիմնադրին Շվեդիա տեղափոխելու որոշման դեմ` այնտեղ նրան ԱՄՆ-ին հանձնելու մտավախություն ունենալու պատճառով:

Ասանժի կայքը վերջերս ինտերնետում հրապարակել է ԱՄՆ-ի մոտ 250 հազար գաղտնի փաստաթուղթ:

Կայքի խոսնակը հայտնել է, որ Ասանժի ձերբակալությունը որևէ ազդեցություն չի գործելու լրացուցիչ փաստաթղթեր հրապարակելու ծրագրերի վրա: