«Վիքիլիքս»-ի հիմնադիրը պայքարում է իրեն Շվեդիային հանձնելու դեմ

«Վիքիլիքս»-ի հիմնադիրը պայքարում է իրեն Շվեդիային հանձնելու դեմ

«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում երկուշաբթի օրը կանգնելու է դատարանի առջև՝ փորձելով պայքարել սեռանակ բնույթի մեղադրանքների պատճառով իրեն Շվեդիային հանձնելու դեմ։

Շվեդիայում դատախազները ցանկանում են հարցաքննել Ասանժին՝ երկու կանանց նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն և բռնաբարություն կատարելու իրեն ներկայացվող մեղադրանքների շուրջ։

Սպասվում է, որ 39-ամյա Ասանժի փաստաբաններն առարկելու են Շվեդիային հանձնելու պահանջը։

Ասանժի փաստաբանների համաձայն, Շվեդիային հանձնելու դեպքում այդ երկիրը կարող է փոխանցել նրան ԱՄՆ-ին, որտեղ նրան սպասում է բանտարկություն «Գուանտանամո» բանտում կամ մահապատիժ։