Մատչելի հղումներ

Դատարանը թույլատրել է Ասանժի հանձնումը Շվեդիային


Դատարանը թույլատրել է Ասանժի հանձնումը Շվեդիային
Դատարանը թույլատրել է Ասանժի հանձնումը Շվեդիային

Մեծ Բրիտանիայում դատարանը թույլատրել է Շվեդիային հանձնել «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ։

Շվեդիայի իշխանությունները դեռևս մեղադրական չեն ներկայացրել նրան, սակայն ցանկանում են հարցաքննել «Վիքիլիքս»-ի հիմնադրին իր կողմից անցյալ տարվա օգոստոսին երկու կանանց նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեջ ներկայացված բողոքների վերաբերյալ։

Ասանժը հերքում է այս մեղադրանքները։

Ասանժի փաստաբանները հայտնել են, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է։ Նրանք պնդում են, որ Շվեդիայում Ասանժի գործով դատական քննությունը արդար չի լինելու։

Բացի այդ, ԱՄՆ-ը Ասանժի նկատմամբ հետաքննություն է անցկացնում՝ դիվանագիտական գաղտնի հեռագրեր հրապարակելու կապակցությամբ։

XS
SM
MD
LG