Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «նոր» Մերձավոր Արևելքի ստեղծումը պատկերացնում է առանց ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների միջամտության:
Ահմադինեջադն ասել է, թե ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների «գաղութատիրական և ամբարտավան» քաղաքականությունն առաջացնում է իր և տարածաշրջանի բազմաթիվ պետությունների դժգոհությունը:
Այս հայտարարությամբ Իրանի նախագահը հանդես է եկել չորեքշաբթի օրը Սիստան-Բալուջիստան նահանգ կատարած այցի ընթացքում:
Այս ամսվա սկզբին Ահմադինեջադը քննադատել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին` Մերձավոր Արևելքում զարգացումներին «միջամտելու» համար:
Իրանի նախագահը խիստ քննադատել է նաև Իսրայելին` ասելով, որ Թեհրանը երբեք չի ճանաչելու Իսրայելի իշխանությունը «պաղեստինյան հողում»: