Մատչելի հղումներ

Ահմադինեջադ. «ԱՄՆ-ը փորձում է տարաձայնություններ առաջացնել Իրանի և արաբական պետությունների միջև»


Ահմադինեջադ. «ԱՄՆ-ը փորձում է տարաձայնություններ առաջացնել Իրանի և արաբական պետությունների միջև»
Ահմադինեջադ. «ԱՄՆ-ը փորձում է տարաձայնություններ առաջացնել Իրանի և արաբական պետությունների միջև»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգները փորձում է տարաձայնություններ առաջացնել Իրանի և արաբական պետությունների միջև։

Հանդես գալով Իրանում «Բանակի օրը» նշանավորող շքերթի ժամանակ՝ Ահմադինեջադը մեղադրել է ԱՄՆ-ին՝ շիաների և սուննիների միջև կրոնական հողի վրա անհամաձայնություն ստեղծելու մեջ՝ հավելելով, որ Վաշինգտոնի ծրագրերը ենթակա են տապալման։

Միացյալ Նահանգները բազմիցս հերքել է Իրանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները։

Իրանի նախագահն այս խոսքերով հանդես է եկել այն բանից հետո, երբ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամները կիրակի օրը պահանջել են Իրանից դադարեցնել միջամտությունն իրենց ներքին գործերին։

Խորհուրդը, որի կազմում գերիշխում են սուննի կառավարությունները, հորդորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «միջոցներ ձեռնարկել՝ Իրանի ակնհայտ միջամտությունն ու սադրանքները դադարեցնելու նպատակով»։

XS
SM
MD
LG