Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Լիբիայում ռազմական միջամտության դեպքում այս պետությունը ԱՄՆ-ի զինվորների համար «գերեզմանոց» կդառնա:
Նա հավելել է, որ ներկայիս իրավիճակը արմատապես տարբերվում է տասը տարի առաջ, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի պաշտոնավարման ժամանակ ստեղծված իրավիճակից, երբ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները պատերազմ սկսեցին Իրաքում և Աֆղանստանում:
Իրանի նախագահը խոստացել է, որ հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան պետությունները ոտքի են կանգնելու և պայքարելու են Արևմուտքի դեմ, եթե այն կրկին փորձի ռազմական գործողություններ սկսել այս տարածաշրջաններում:
Ահմադինեջադը նաև մեղադրել է ԱՄՆ-ի կառավարությանը` տարածաշրջանում «բռնապետներին» սատարելու մեջ: