Բազմաթիվ զոհեր՝ Հոմս քաղաքում իրականացված ռմբակոծության պատճառով

Բազմաթիվ զոհեր՝ Հոմս քաղաքում իրականացված ռմբակոծության պատճառով

Սիրիայի իրավապաշտպանները հայտնել են, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից Հոմս քաղաքում իրականացված ռմբակոծության արդյունքում զոհվել է առնվազն 17 մարդ:

Կառավարական ուժերի կողմից իրականացված հարձակման պատճառով կան բազմաթիվ վիրավորներ:

Սիրիայում զոհերի և տուժածների մասին լուրերը հնարավոր չէ հաստատել, քանի որ այս երկրի իշխանություններն արգելել են երկրում լրատվական անկախ մարմինների գործունեությունը:

Կառավարական ուժերի այս հարձակումը կատարվել է Հոմս քաղաքում ուրբաթ լույս շաբաթ գիշերն իրականացված սպանդից հետո, որի ընթացքում իրականացված ռմբակոծության պատճառով, ըստ ակտիվիստների, զոհվել է առնվազն 200 մարդ:

Այս ընթացքում Չինաստանի իշխանությունները վերահաստատել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի կողմից իշխանության փոխանցման վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի ծրագիրը սատարող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա դրված վետոն: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լյու Վեյմինը հերքել է վետո դնելու որոշումը քննադատողների խոսքերն այն ամսին, որ Սիրիայում ծավալված հակամարտության ընթացքում Չինաստանը սատարում է նախագահ Ասսադին:

Հիշեցնենք, որ Չինաստանն ու Ռուսաստանը շաբաթ օրը վետո են դրել Արևմուտքի և Արաբական պետությունների լիգայի կողմից առաջադրված բանաձևի վրա, և այս քայլն արժանացել է Արևմուտքի խիստ քննադատության: