Մատչելի հղումներ

Զոհերի թիվը շարունակում է աճել Սիրիայում


Մարդու իրավունքների պաշտպան խմբերը տեղեկացնում են, որ Սիրիայի Հոմս քաղաքում ուրբաթ օրվանից ի վեր երկրի անվտանգության ուժերը սպանել են ավելի քան 217 ցուցարարների։

Ըստ Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության, հարյուրավոր այլոք ստացել են մարմնական վնասվածքներ, փլուզվել՝ տասնյակ տներ։

Լիբանանի հետ սահմանի մոտակայքում գտնվող Հոմսը դարձել է Սիրիայի վարչակարգի դեմ պայքարում ամենաթեժ կետը։


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել էր, որ շաբաթ օրը քվեարկություն է անցկացնելու Սիրիայի հարցով ներակայացված որոշման բանաձեւի շուրջ։ Ռուսաստանը սպառնացել էր վետոյի ենթարկել այն, որից հետո Օբամայի վարչակազմը փորձել է մեղմել բանաձեւի դրույթները։

Ռուսատանի ու ԱՄՆ-ի արտգործանախարարներ Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթընը շաբաթ օրը հանդիպում են անցկացնելու Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Քլինթընը պիտի փորձի համոզել Լավրովին ընդունել բանաձեւը։ Սակայն ունենալով զենքերի առեւտի մասին պայմանագրեր Սիրիայի հետ՝ Ռուսաստանը պարբերաբար դեմ է հանդես գալիս Սիրիայում ներխուժում սկսելու առաջարկին։

XS
SM
MD
LG