«Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է Հայաստանի հետ նոր պատերազմի», միջազգային բանագնացների հետ Բաքվում անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:
Նաև պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում զետեղված հայտարարությամբ Աբիևը հորդորում է, որ Հայաստանը վերջ տա Լեռնային Ղարաբաղում «բռնազավթման քաղաքականությանը: Միայն այս դեպքում հնարավոր կլինի հասնել հակամարտության խաղաղ կարգավորման», հայտարարել է նա:
ԵԱՀԿ-ի բանագնացների հետ հանդիպման ժամանակ Աբիևն ասել է, թե իր երկիրը դեռևս հույս ունի, որ չնայած առաջընթացի պակասին, խնդրի լուծման բանակցային ուղին կունենա հաջողություն:
Ղարաբաղի պաշտպանության նախարարն իր հերթին հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, ասելով, թե հայկական ուժերը պարբերաբար են այստեղ անցկացնում մարզումներ՝ ադրբեջանական հնարավոր որևէ հարձակում հետ մղելու համար: