Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը հանդիպում է անցկացրել Մինսկի խմբի համանախագահների հետ


ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսի հետ չորեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն և Իգոր Պոպովը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում համանախագահները փոխարտգործնախարարի հետ քննարկել են իրենց վերջին շրջանի և առաջիկա գործունեությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդներ:

«Փոխարտգործնախարար Բըրնսը վերահաստատելու է, որ ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստակամ է օգնել կողմերին` հասնելու հակամարտության տևական, խաղաղ կարգավորման», - նշված է ԱՄՆ-ի արտգործնախարարության հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG