UnitedHealth-ի գործադիր տնօրենի սպանության կասկածյալը ձերբակալվել է 

Լուիջի Մանջիոնեի ձերբակալությունը

26-ամյա Լուիջի Մանջիոնեն ձերբակալվել է երկուշաբթի Փենսիլվանիայի Մաքդոնալդսում: Նրա հանդեպ մեղադրանք է առաջադրվել UnitedHealthcare-ի տնօրենի սպանության համար:

UnitedHealthcare-ի տնօրեն Բրայան Թոմփսոնը գնդակահարել էր անցած շաբաթ Մանհեթենի հյուրանոցներից մեկում դիմակավորված տղամարդու կողմից:

Երկուշաբթի ուշ երեկոյան դատախազների հետ մամուլի ասուլիսում, ոստիկանությունը հայտնել է, որ Մանջիոնեին հայտնաբերել են մեծ քանակությամբ կանխիկ գումարով, կեղծ անձը հաստատող փաստաթղթերով, էլեկտրոնային սարքերով և ատրճանակով:

Կեղծ անձը հաստատող փաստաթղթերից մեկը համընկնում էր զինված անձի անձը հաստատող փաստաթղթի հետ, որն օգտագործվել էր նախքան կրակոցները Մանհեթենի հանրակացարան մուտք գործելիս:

Նյու Յորքի ոստիկանությունը նաև հայտնել է, որ գտել է մի փաստաթուղթ, որը, ըստ երևույթին, բացահայտել է զինված անձի շարժառիթը:

Թեև այնտեղ նրա թիրախը նշված չէր, NYPD-ի ղեկավարն ասել է, որ Մանջիոնեն
«չար կամք ունի կորպորատիվ Ամերիկայի նկատմամբ»:

Թոմփսոնի սպանությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել ամերիկացիների մեջ, ում բժշկական ապահովագրության պահանջները կամ խնամքը մերժվել են:

Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն նշել է, որ հասկանում է մարդկանց հիասթափությունը, բայց մերժում է կասկածյալի հերոսացումը առցանց շրջանակներում:

«Կասկածյալը, ով կրակել է գործադիր տնօրենի վրա և սպանել նրան, վախկոտ է, ոչ թե հերոս: Մենք պետք է համոզվենք, որ այս երկրում տարաձայնություններին մոտենում ենք քաղաքացիական դիսկուրսով»:

Մանջիոնեն ստացել է իր բակալավրի և մագիստրոսի կոչումը ճարտարագիտության ոլորտում Փենսիլվանիայի համալսարանից:

Նրա ընտանիքի հայտարարության մեջ ասվում է, որ իրենք ցնցված են Լուիջիի ձերբակալությունից:

Նրանք հավելել են են, որ չեն կարող ավելին ասել և աղոթում են Թոմփսոնի համար: