Էրդողանը հույս ունի Թրամփի օրոք բարելավել Բայդենի ժամանակ ԱՄՆ հետ սառած հարաբերությունները

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ X-ում արված գրառմամբ Թրամփին անվանելով «ընկեր»։ Թուրքիայի ղեկավարն ակնհայտորեն ցանկանում է վերականգնել այն սերտ կապերը, որոնք առկա էին Վաշինգտոնի ու Անկարայի միջև Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ընթացքում և որոնք կտրուկ փոխվեցին, երբ Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ X-ում գրառմամբ Թրամփին անվանելով «ընկեր»։

Դիտորդների խոսքով՝ Էրդողանը կփորձի վերականգնել ամերիկա-թուրքական սերտ կապերը, որոնք նկատելիորեն սառել էին նախագահ Բայդենի օրոք, երբ հիմնականում շփումները երկու երկրների արտգործնախարարների մակարդակով էր։

Your browser doesn’t support HTML5

Ի՞նչ սպասել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում Թրամփի նախագահության օրոք

«Թրամփի վարչակազմի օրոք առաջնորդների միջև ամուր հարաբերություններ էին։ Եթե ճիշտ եմ հիշում, նախագահ Թրամփն ու նախագահ Էրդողանը դեմ առ դեմ հանդիպել են ինն անգամ։ Բացի այդ, եղել են պետական այցեր և ընդունելություններ Սպիտակ տանը, ի տարբերություն Բայդենի նախագահության ժամանակաշրջանի, երբ երկու առաջնորդները հանդիպել են միայն երկու անգամ»,- նշում է The German Marshall Fund-ի Անկարայի գրասենյակի ղեկավար Օզգյուր Ունլուհիսարճըքլին։

Էրդողանը քննադատում էր Բայդենին՝ Իսրայելին ցուցաբերած ռազմական աջակցության համար և այն պատճառով, որ Վաշինգտոնը, թուրք առաջնորդի կարծիքով, անբավարար ջանքեր էր գործադրում վերջ տալու մերձավորարևելյան հակամարտությանը։

Թեև Թրամփն ընտրարշավի ժամանակ բազմիցս խոստացել է աջակցել Իսրայելին, սակայն Էրդողանը իր շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը վերջ կտա հակամարտությունը։

Ինչևէ, Ստամբուլի Կադըքյոյ թաղամասում մարդիկ հույս էին հայտնում, որ Թրամփի նախագահությունը խաղաղություն կբերի Մերձավոր Արևելքին և օգտակար կլինի Թուրքիայի համար։

«Թրամփի ու մեր նախագահ Էրդողանի միջև հարաբերությունները շատ լավ են: Գուցե այն լավ լինի Թուրքիայի համար»,- ասում է Ստամբուլի բնակիչ Ալի Քեմալը։

«Հուսով եմ՝ Թրամփի հաղթանակը լավ հնարավարություն է բացում ողջ աշխարհի համար։ Նրան հաջողություն եմ մաղթում։ Հուսով եմ՝ նա կդադարեցնի այս արյունահեղությունը և ցույց կտա Իսրայելին իր տեղը՝ հանուն խաղաղության և եղբայրության։ Կրոնական պատկանելիությունը չէ, որ պետք է բնութագրի մարդուն. բոլորը պետք է մնան իրենց տեղում»,- նշում է Ստամբուլի բնակիչ Մեհմեթը։

Ոմանք, սակայն, անհանգստանում էին, թե ինչ հետևանքներ կունենա Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունը աշխարհի համար։

«Կարծում եմ, որ նրա գործելակերպը լավ հետևանք չի ունենա աշխարհի համար»,- ասում է Ստամբուլի բնակիչ Այթաջը։

Նշվածի ֆոնին՝ ընդգծենք, որ Թրամփի և Էրդողանի միջև առկա է առնվազն մեկ լուրջ խնդիր՝ Թուրքիայի նախագահի աջակցությունը «Համասին»։ Սակայն դիտորդների խոսքով՝ ակդուհանդերձ, Էրդողանը հնարավորություն է տեսնում Թրամփի հետ դեմ առ դեմ բանակցությունների միջոցով հարցերին լուծում տալ։