«Մայրս փայլուն, հինգ ոտնաչափ հասակով, ակցենտով շագանակագույն մաշկով կին էր»,- ասում է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։
1964 թվականին ծնված Քամալա Հարիսի պատմությունը սկիզբ է առնում Սան Ֆրանցիսկոյի ափամերձ, ազատական համարվող թաղամասերից: Նրա ներգաղթյալ ծնողները՝ Շյամալա Գոպալանը Հնդկաստանից և Դոնալդ Հարիսը Ճամայկայից, հանդիպեցին Բերքլիում՝ Կալիֆոռնիայում, որտեղ երկու շնորհալի ասպիրանտները ժամանել էին՝ ուսանելու Կալիֆոռնիայի համալսարանում:
1960-ականներին Բերքլին քաղաքացիական իրավունքների և ի նպաստ խաղաղության ակտիվիզմի կենտրոններից էր:
Your browser doesn’t support HTML5
Հարիսի խոսքով՝ իր ամենավաղ հիշողություններում ինքը՝ դեռ մանկասայլակով, մասնակցում է հանրահավաքներին:
1970 թվականին Հարիսներն ամուսնալուծվեցին։ Շյամալա Գոպալանն իր երկու դուստրերի հետ վարձով բնակարան գտավ Բերքլիի շրջաններից մեկում, որը հայտնի է «հարթ հողեր» անվամբ։
«Նրանք ապրում էին ցերեկային խնամքի կենտրոնի վերևում, Shelton's Daycare-ի վերևում՝ երկու ննջասենյակ, մեկ լոգասենյակ ունեցող համեստ բնակարանում»,- ասում է Քամալայի մանկության ընկերուհին՝ Քերոլ Փորթերը:
Մանկության ընկերուհին՝ Քերոլ Փորթերը առաջին անգամ հանդիպեց Հարրիսին դպրոցական ավտոբուսի կանգառում:
«Մենք երկրորդ հոսքն էինք, որ ընդունվեցինք այլևս էթնիկ, կրոնական առումով ինտեգրված Բերքլիի հանրային դպրոց»,- պատմում է Փորթերը:
Հարիսը շարունակեց ուսումը Հովարդի համալսարանում, որը հայտնի է որպես սևամորթների բուհ։ Հետո ստացավ իրավաբանական կրթություն: Այն ժամանակ, երբ Կալիֆոռնիայում սևամորթ տղամարդիկ հաճախ էին հայտնվում ճաղերի հետևում, նա աշխատանքի անցավ իբրև դատախազ, ինչը հաճախ բացասաբար էր դիտվում աֆրոամերիկացիների համայնքում:
«Նա ցանկանում էր դառնալ համակարգի մասը ու փոխել այն [ներսից], որպեսզի մարդիկ չդատապարտվեն՝ ռասայական համակարգված խտրականության պատճառով»,- ասում է Փորթերը:
2002 թվականին Հարիսը ստանձնեց Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազի պաշտոնը:
«Կին շրջանային դատախազ երբեք չէինք ունեցել։ Ի սզբանե նա շատ շանսեր չուներ, բայց նրա մեջ կար յուրահատուկ բան»,- ասում է Emerge-ի հիմնադիր Անդրեա Դյու Սթիլը:
Հարիսը հաղթող դուրս եկավ, նշանակվեց շրջանային դատախազ և սկսեց աշխատել, որպեսզի բռնության կիրառմամբ հանցագործություններ կատարողների պատժաչափերն ավելանան, բայց միաժամանակ նախաձեռնեց, որ առաջին անգամ ու ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտվածներն անցնեն իր առաջարկած վերականգնողական ծրագրով, որը կոչվում է «Վերադառնալ ճիշտ ուղի»:
2010 թվականին ընտրվելով Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ՝ նա ճնշում գործադրեց ԱՄՆ բանկերի նկատմամբ, որպեսզի նրանք վճարեն մոտ 20 միլիարդ դոլար փոխհատուցում՝ խաբուսիկ պայմաններով իրականացված վարկավորման համար, ընդլայնեց պայքարը թմրանյութերի անդրսահմանային առևտրի դեմ, նաև դարձավ ամուսնական հավասարության պաշտպանության ջատագով:
2016 թվականին Հարիսն ընտրվեց ԱՄՆ Սենատի անդամ՝ արագորեն առանձնանալով ներգաղթի, առողջապահության և արդարադատության բարեփոխումների հարցերում:
Քամալա Հարիսը դարձավ ամերիկյան քաղաքականության նշանավոր դեմք:
2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Հարիսի նախընտրական թիմը լուրջ խնդիրների էր բախվել, բայց հաղթահարեց այն։
«[Նրա նախընտրական թիմից] մարդկանց գնալու և տաղանդավոր մարդկանց իր շուրջը պահելու անկարողության մասին պատմությունների ծագեցին»,- ասում է Հարիսի նախկին օգնական Ջիլ Դուրանը։
Հաղթելով ներկուսակցական պայքարում՝ Բայդենը, ի վերջո, խնդրեց Հարիսին միանալ իրեն՝ որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու: 2020 թվականին նրանք հաղթեցին նախագահական ընտրություներում և Հարիսը դարձավ ԱՄՆ առաջին կին փոխնախագահը, դեռ ավելին՝ առաջին սևամորթ, փոխնախագահը։
ԱՄՆ հարավային սահմանը հատող մեծաթիվ միգրանտների ֆոնին՝ փոխնախագահ Հարիսը մեծ ջանքեր գործադրեց օտարերկրյա առաջնորդների հետ՝ տեղերում անկայունության և աղքատության դեմ պայքարելու համար:
Բայց զուգահեռաբար նա շատ արագ դարձավ քաղաքական թիրախ:
«Նա էր մեր սահմանի անվտանգության ապահովման պատասխանատուն, բայց նույնիսկ չգիտեմ՝ արդյո՞ք եղել է այնտեղ»,- ասում է Թրամփի աջակից Քեթի Ուիլմոնթը:
Աստիճանաբար Հարիսը սկսեց իրեն ավելի վստահ զգալ նաև միջազգային ասպարեզում՝ ջանքեր գործադրելով աջակցության ցուցաբերման և տարբեր տարածաշրջաններում լարվածության նվազեցման ուղղությամբ։
Եվ իր կարիերայի ընթացքում, ուր կարմիր գծի նման անցնում են պատնեշները կոտրելն ու ակնկալիքները գերազանցելը, Հարիսը վերստին վեր բարձրացավ՝ դառնալով ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու: