Կալիֆորնիա նահանգի Իմփերիալ հովիտը, որ Կոլորադո գետի ջրային պաշարների շնորհիվ հայտնի է իր բերքատվությամբ, լուրջ խնդիրների առջև է։
ԱՄՆ-ում աճեցվող բանջարեղենի զգալի մասը ստացվում է կալիֆորնիական մի հովտից, ուր բերքատվությունը մեծապես կախված է Կոլորադո գետից։ Սակայն գետը սկսել է ցամաքել։