Կալիֆոռնիայում Թրամփի հանրահավաքի ժամանակ զինված տղամարդ է ձերբակալվել

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը` Ռիվերսայդ շրջանի հանրահավաքում

Շրջանի շերիֆը խոստովանել է, որ իր տեղակալները կանխել են նախագահի հանրապետական ​​թեկնածուի դեմ երրորդ մահափորձը

Կալիֆոռնիայում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի շաբաթօրյա հանրահավաքի մոտ ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել զենքի մասին օրենքը խախտելու համար, հայտնում են կիրակի օրը պաշտոնյաները:

Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ և որսորդական հրացան՝ մեծ տարողությամբ պահունակի հետ միասին։

Ռիվերսայդի շրջանի շերիֆի տեղակալները ձերբակալել են Լաս Վեգասից 49-ամյա տղամարդուն՝ սև ամենագնացով և ձերբակալել առանց միջադեպերի, հայտնել են շերիֆի գրասենյակից:

Շերիֆի գրասենյակը հայտնել է, որ ձերբակալված տղամարդը, ում անունն է Ուեմ Միլլեր, մեղադրվում է լիցքավորված հրազեն և մեծ հզորությամբ պահունակ պահելու մեջ:

Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոյի խոսքով՝ կասկածյալը մեքենայով հասել է արտաքին անվտանգության սահմանգծին՝ ցույց տալով VIP և մամուլի գոտիներ մուտք գործելու թույլտվություն: Այնուամենայնիվ, երբ նա մոտեցավ ներքին սահմանագծին, նրա ավտոմեքենան ավելի մեծ հսկողության տակ էր հայտնվել: Շերիֆի տեղակալը նշել է, որ ավտոմեքենայի պետհամարանիշներն ակնհայտորեն կեղծ էին, ասել է Բիանկոն։

Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր անուններով անձնագրեր և վարորդական վկայականներ, ինչպես նաև լիցքավորված ատրճանակ և որսորդական հրացան, ասել է շերիֆը։

«Միջադեպը չի ազդել նախկին նախագահ Թրամփի կամ միջոցառմանը ներկաների անվտանգության վրա», - ասել է շերիֆի գրասենյակը:

Հուլիսին Թրամփը վերապրել էր մահափորձ, երբ Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ զինված տղամարդու գնդակը խոցել էր նրա ականջը: Սեպտեմբերին մեկ այլ տղամարդու մեղադրանք է առաջադրվել Թրամփի դեմ մահափորձի համար այն բանից հետո, երբ Գաղտնի ծառայության գործակալները նրան հայտնաբերել են զենքով թաքնված Փալմ Բիչում Թրամփի գոլֆի դաշտի մոտ։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել։

Թրամփի շաբաթօրյա հանրահավաքը տեղի է ունեցել Կոաչելլա հովտում, որը հայտնի է իր ամենամյա երաժշտական և արվեստի փառատոնով։

«Միանգամայն հնարավոր է, որ իմ տեղակալները խափանել են երրորդ մահափորձը», - ասել է Բիանկոն:

Միլլերն ազատ է արձակվել շաբաթ օրը 5000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց, ըստ բանտային արձանագրությունների: Նրանից չի հաջողվել ստանալ մեկնաբանություններ:

Հանրապետական թեկնածուի դեմ մահափորձից հետո նախագահ Ջո Բայդենն իր վարչակազմին հանձնարարել է պաշտպանել Դոնալդ Թրամփին գործող նախագահի համար նախատեսված կանոններով։