Մատչելի հղումներ

Թեյլոր Սվիֆթ, Հալք Հոգան. կարո՞ղ են հայտնի մարդիկ ազդեցություն ունենալ ԱՄՆ ընտրություններում


Քամալա Հարիս, Թեյլոր Սվիֆթ
Քամալա Հարիս, Թեյլոր Սվիֆթ

Ամերիկյան այս տարվա ընտրությունները ևս աչքի են ընկնում թեկնածուներին ցուցաբերվող հայտնիների աջակցությամբ՝ փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթից մինչև նախկին ըմբշամարտիկ Հալք Հոգան: Սակայն դժվար է կանխատեսել՝ արդյո՞ք այդ աջակցությունը որևէ ազդեցություն կթողնի ընտրությունների ելքի վրա:

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն աշխարհում սիրված է իր կատարումներով, և երկրպագուներից շատերը ողջունեցին նրա քայլը՝ ԱՄՆ գալիք ընտրություններում սատարել դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսին։

Սեպտեմբերի 10-ին Սվիֆթը Instagram-ի իր էջի միջոցով աջակցություն հայտնեց Հարիսին՝ նրան նկարագրելով նրան որպես «հաստատակամ և տաղանդավոր առաջնորդ»:

Երգչուհու երկրպագու Ջասլին Կաուրը, ով Վիսկոնսինի Մարքեթ համալսարանի դեմոկրատներին հարող ուսանողների ակումբի նախագահն է, ասում է, թե Թեյլոր Սվիֆթի քայլը ողջունելի է:

Թեյլոր Սվիֆթ, Հալք Հոգան. կարո՞ղ են հայտնի մարդիկ ազդեցություն ունենալ ԱՄՆ ընտրություններում
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

«Չեմ կարծում, թե [Սվիֆթի այդ քայլը] կփոխի ընտրողների կարծիքը, բայց կարծում եմ, որ այն դրդելու է երիտասարդ ընտրողներին գնալ և քվեարկել, ու քվեարկել դեմոկրատների օգտին»,- ասում է Կաուրը:

Լեգենդար երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը վերջերս սոցհարթակներից մեկում հրապարակեց տեսանյութ՝ նույնպես իր աջակցությունը հայտնելով Քամալա Հարիսին:

«Քամալա Հարիսը և Թիմ Ուոլցը հավատարիմ են այս երկրի այն տեսլականին, որը հարգում և ներգրավում է բոլորին՝ անկախ սոցիալական դասից, կրոնից, ռասայից, քաղաքական հայացքներից կամ սեռական ինքնությունից»,- ասել է Սփրինգսթինը:

Պակաս չէ նաև հանրապետականներին աջակցող հայտնիների թիվը։ Այս հուլիսին տեղի ունեցած հանրապետականների համերկրային համագումարին ըմբշամարտի լեգենդ Հալք Հոգանը պատռեց իր շապիկը՝ ի նշան աջակցության Դոնալդ Թրամփին:

«Թո՛ղ թրամփականությունը դեն նետի կապանքները։ Եղբա՛յր։ Թո՛ղ թրամփականությունը կրկին իշխի։ Թո՛ղ թրամփականությունը կրկին Ամերիկան դարձնի մեծ»,- հայտարարեց Հոգանը:

Մեկ այլ հայտնի դեմք՝ քանթրի ոճի երաժիշտ Քիդ Ռոքը, ով նույնպես այդ համագումարին էր, իր հրապարակավ աջակցությունը հայտնեց Թրամփին:

«Աստված օրհնի Դոնալդ Թրամփին և Աստված օրհնի Ամերիկան»,- ասաց Ռոքը:

Ինչևէ, չնայած հայտնիների նման աջակցությանը, իրականում պարզ չէ, թե նման քայլերը ինչ ազդեցություն կթողնեն ամերիկացի ընտրողների վրա, և այս հարցում դժվարանում են կանխատեսում անել նաև վերլուծաբանները։

«Կարևոր հարց է՝ արդյո՞ք ընտրողները կգրանցվեն քվեարկելու այն վայրերում, որոնք նշանակություն ունեն [ընտրությունների ելքի վրա], և արդյո՞ք այդ գրանցումները ընտրողներին կբերեն ընտրատեղամաս»,- ասում է Հեմլայնի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Շուլցը:

Պրոֆեսորը վստահ է՝ ամեն դեպքում, վճռական պահին հայտնիների աջակցությունները, ամենայն հավանականությամբ, քիչ դեր կխաղա:

«Այն պահից, երբ Բայդենին փորինեց Հարիսը, հանրային տրմադարություններում փոքր տեղաշարժերի ականատես ենք լինում։ Կարծում եմ՝ հասարակությունը մեծամասամբ արդեն կայացրել է իր որոշումը»,- նշում է Շուլցը:

Այդուհանդերձ, ըստ պրոֆեսորի, լիովին անտեսել հայտնիների գործոնը սխալ կլինի և այն կարող է որոշակի դեր խաղալ հատկապես դեռ չկողմնորոշված ընտրողների շրջանում:

XS
SM
MD
LG