ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը կարտացոլվի նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա, ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը իր խոսքում մասնավորապես ասել է.
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և հուսով ենք, որ այդ աշխատանքը կավարտվի որքան հնարավոր է շուտ։ Առաջընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում կարտացոլվի նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա», - հայտարարել է Էրդողանը։