Իսրայելցի Շերոն Շևոն իր տան ավերակներն է զննում՝ նշելով, թե չի ցանկանում հիշել հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումը: Կիբուց Բեերի վրա գրոհը համարվում է Գազային սահմանակից իսրայելական համայնքների ուղղությամբ պաղեստինցիների ձեռնարկած հարձակումներից վատագույնը, ինչի հետևանքով սպանվել են 101 հոգի, առևանգվել՝ 30-ը:
«Այստեղից վերցնելու ոչինչ չկա, այս ամենը անցյալի մասն է, ողբերգության մի մասը: Ուզում եմ լավ բաներ սպասել։ Այս ավերված թաղամասերը մենք կվերակառուցենք նոր տարածքում, որը կօգնի մեր հոգին ապաքինել, և ոչ թե կառուցել այնտեղ, որտեղ սպանել են մեր սիրելիներին»,- ասում է Շերոնը։
Ավելի քան 100 հրկզիված տները վերակառուցելու և հաջորդ մեկուկես տարվա ընթացքում 52 նոր բնակելի տներ կառուցելու համար արդեն հատկացվել է ազատ հողատարածք։ Սպասվում է, որ 120 նոր տներով բնակավայրի ամբողջական վերականգնումը կտևի մոտ երեք տարի և կարժենա 100 միլիոն դոլար:
Անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումից անմիջապես հետո տեղի բնակիչների մեծ մասը տարհանվել է: Նրանք Մեռյալ ծովի հյուրանոցներում են գրեթե 10 ամիս, և մտադիր են միասին տեղափոխվել մեկ այլ՝ հարավային համայնք:
Your browser doesn’t support HTML5
Մոտ 40 բնակիչ վերադարձել է Կիբուց Բեերի:
Էլլա Գելբարդն ասում է․ «Մեր հույսը վերադառնալն է։ Մենք սիրում ենք այս վայրը: Եկել ենք այստեղ սիոնիստական գաղափարի շնորհիվ, իմ երեխաները սիոնիստներ են։ Նրանք սիրում են Բեերին և ցանկանում են այստեղ ապրել»:
Բիրի Դայրին կիբուցում վերաբացել էր իր բիզնեսը հոկտեմբերի 7-ից շաբաթներ անց:
Նրա մենեջերը՝ Դրոր Օրը, սպանվել է «Համասի» հարձակման ժամանակ։ Մարմինը դեռ Գազայում է՝ պաղեստինցիների ձեռքում։ Բիզնեսը կիբուցի բնակիչներին ամեն օր աշխատանք է տալիս։
«Ապագային միտված շատ ծրագրեր ունենք։ Սա մեր տունն է։ Չենք լքի մեր տունը»,-ասում աշխատակիցներից Թոմ Քարբոն:
Իսրայելական բանակի ներքին հետաքննությունը պարզել է, որ բանակը բազմաթիվ սխալներ է թույլ տվել՝ արձագանքելով «Համասի» ներխուժմանը Կիբուց Բեերիում:
Կիբուցի բնակիչների մեծ մասի խոսքով, ցանկանում են վերադառնալ տուն, բայց կոչ են անում կառավարությանը միջոցներ ձեռնարկմել, որպեսզի այլևս երբեք չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին: